Լրահոս

02.07.2012 12:48


ՄԻՊ. «Վախը պետք է ունենա իշխանությունը, որ կկորցնի այն»

ՄԻՊ. «Վախը պետք է ունենա իշխանությունը, որ կկորցնի այն»

«ՄԻՊ-ն անում է հայտարարություն, երբ վիճարկելի է, թե` ոչ: Այս դեպքում այնքան միանշանակ է խնդիրը, որ հայտարարությունը կլիներ սոսկ խոսքերի շարան: Բայց հիմա, բնականաբար, դատապարտում ենք, ցավում ենք: Ես ցավով պետք է հայտնեմ, որ և՛ այս, և՛ այլ քրեական դեպքերով ՄԻՊ-ը հնարավորություն չունի միջամտելու: Ես ցավով եմ ասում, բայց դա օրենքն է»,–այսօրվա ասուլիսին, անդրադառնալով Վահե Ավետյանի մահվանը՝ ասել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը։

Օմբուդսմենի համոզմամբ՝ այս ամենը վախերի արդյունքն է: «Վախ, որ ոստիկանը քեզ կծեծի, վախ, որ կհայտնվես դատարանում, վախ, որ կկորցնես թոշակդ: Վախը պետք է ունենա իշխանությունը, որ կկորցնի այն, մկանուտ երիտասարդը, որ ծեծելով սպանում է մեկ ուրիշին: Մեզ մոտ վախերի հավասակշռութունը խախտված է»,-ասել է Անդրեասյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը