Լրահոս

02.07.2012 12:40


«Եվրո-2012»-ի լավագույն ռմբարկու է ճանաչվել Ֆերնանդո Տորեսը

«Եվրո-2012»-ի լավագույն ռմբարկու է ճանաչվել Ֆերնանդո Տորեսը

2012թ. Եվրոպայի 14-րդ առաջնության լավագույն ռմբարկու է ճանաչվել Իսպանիայի ընտրանու հարձակվող Ֆերնանդո Տորեսը։  Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ Տորեսը ամենաքիչն է անցկացրել խաղադաշտում` 189 րոպե և խփել է 3 գնդակ:

3-ական գոլերի հեղինակ են դարձել նաև Մարիո Գոմեսը (Գերմանիա), Քրիշտիանու Ռոնալդուն (Պորտուգալիա), Մարիո Բալոտելին (Իտալիա), Մարիո Մանջուկիչը (Խորվաթիա), Ալան Ձագոևը (Ռուսաստան):

Եվրոպայի առաջնության լավագույն երեք գոլային փոխանցման հեղինակներ են ճանաչվել Անդրեյ Արշավինը (Ռուսաստան), Սթիվեն Ջերրարդը (Անգլիա), Դավիդ Սիլվան (Իսպանիա), Մեսութ Օզիլը (Գերմանիա):

Այս խորագրի վերջին նյութերը