Լրահոս

02.07.2012 12:29


Տեղի կունենա Լեոնիդ Ազգալդյանին նվիրված նորաստեղծ կայքէջի շնորհանդեսը

Տեղի կունենա Լեոնիդ Ազգալդյանին նվիրված նորաստեղծ կայքէջի շնորհանդեսը

Այսօր` հուլիսի 2-ին, ժամը 19:00-ին, Առնո Բաբաջանյանի անվան Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում (Աբովյան փողոց, 2) տեղի կունենա «Անկախության Բանակ» և «Ազատագրական Բանակ» ռազմական զույգ կառույցների գլխավոր հրամանատար, ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանին նվիրված նորաստեղծ կայքէջի (www.leonid.am - www.azgaldyan.am) շնորհանդեսը: Միջոցառման ընթացքում կցուցադրվի ազգային հերոսի կյանքը և մարտական ուղին նկարագրող ֆիլմ, ելույթ կունենան Ազգալդյանի համալսարանական և ռազմական ընկերները, կհնչեն ազգային-ազատագրական երգեր և բանաստեղծություններ:

Այս տարվա հունիսի 21-ին լրացավ Լեոնիդ Ազգալդյանի զոհվելու 20-րդ տարելիցը, իսկ նոյեմբերի 22-ին կլրանա ծննդյան 70-ամյակը: Այս կապակցությամբ նախատեսվում է իրականացնել միջոցառումներ և կյանքի կոչել մի շարք նախաձեռնություններ, մասնավորապես` կազմակերպել ծննդյան 70-ամյակին նվիրված տոնակատարում, դասախոսությունների շարք սահմանամերձ շրջաններում, համալսարաններում, դպրոցներում, զորամասերում Ազգալդյանի կյանքի և մարտական ուղու մասին, նպաստել հայաստանյան լրատվամիջոցներում ազգային հերոսին նվիրված հաղորդումների, հրապարակումների ցուցադրմանը, աջակցել Լեոնիդ Ազգալդյանի մասին ներկայումս նկարահանվող ֆիլմի ստեղծմանը և նրա կյանքն ու գործունեությունը պատմող կենսագրական գրքի լույսընծայմանը և այլն:

Այս խորագրի վերջին նյութերը