Լրահոս

02.07.2012 12:09


Վթարներ Երևան-Սևան ճանապարհին

Վթարներ Երևան-Սևան ճանապարհին
Հուլիսի 2-ին՝ ժամը 00։10-ի սահմաններում,  Երևան-Սևան ճանապարհի 38-րդ կմ-ին «Մերսեդես Ց-220»   մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի ծառին:
Վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հուլիսի 1-ին՝ ժամը 15։50-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 23-րդ կմ-ին «Մերսեդես Ե-230»  մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել ճանապարհի բանուկ մասից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով 5 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը