Աշխարհ

02.07.2012 11:44


Վահագն Չախալյանի հայտարարությունը Ջավախքում տեղի ունեցած վերջին դեպքերի կապակցությամբ

Վահագն Չախալյանի հայտարարությունը Ջավախքում տեղի ունեցած վերջին դեպքերի կապակցությամբ

«Երկիր» միությանն է փոխանցվել ջավախքահայ քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի հայտարարությունը Ջավախքում վերջին դեպքերի կապակցությամբ: Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ:

Խստիվ դատապարտում եմ Ջավախքում վրաց իշխանությունների կողմից սանձազերծած քաղաքական հետապնդումների նոր ալիքը, որի թիրախ են դարձել, մասնավորապես, Մելիք Ռայիսյանը և Գեորգի Մխչյանը:

Սա մի քայլ է, որն ուղղված է ջավախահայության քաղաքական իրավունքների հետագա սահմանափակմանը, Ջավախքում լարվածության խորացմանը։

Քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու այս գործելաոճը հատուկ է միայն իշխանությունը ամեն գնով պահպանել ձգտող ավտորիտար և բռնապետական ռեժիմներին։

Պահանջում եմ անհապաղ դադարեցնել ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող  ջավախահայ գործիչների նկատմամբ բոլոր ճնշումներն ու հետապնդումները, ինչպես նաև պայմաններ ապահովել Ջավախքում և ողջ Վրաստանում ազատ և արդար ընտրությունների անցկացման  համար։

Վահագն Չախալյան

Քրեակատարողական հիմնարկ N1,

Ռուսթավի, Վրաստան

Այս խորագրի վերջին նյութերը