Լրահոս

02.07.2012 11:19


Վիտալի Բալասանյանն անձամբ է ճանաչել Վահե Ավետյանին

Վիտալի Բալասանյանն անձամբ է ճանաչել Վահե Ավետյանին

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանն անձամբ է ճանաչել հունիսի 17-ին ԱԺ ՀՀԿ–ական Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծից մահացած ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանին։

Բալասանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ծառայության բերումով ես անձամբ եմ ծանոթ Վահե Ավետյանին, որպես թե՛ զինծառայող, թե՛ բժիշկ: Թեև իր երիտասարդ տարիքին` նա մեծ համբավ է ձեռք բերել և վստահ եմ, որ ինքը մեր բանակաշինության գործում դեռ մեծ դերակատարություն կունենար: Խոր վշտով տեղեկացել եմ Հարսնաքարի դեպքին և ապա վրա հասած մահվան լուրին: Ցավակցում եմ Վահե Ավետյանի բոլոր հարազատներին, ծառայակից ընկերներին և ընդհանրապես մեր ամբողջ ժողովրդին: Այսպիսի դեպքերը անհանդուրժելի են և շատ վտանգավոր մեր հասարակության համար: Լուրջ մարտահրավեր է նետված մեր պետականաշինությանը: Վստահ եմ, որ ՀՀ իշխանությունները հետամուտ կլինեն մեղավորներին օրենքի առաջ կանգնեցնելուն»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը