Պահանջում են չպատժել «Հարսնաքարը» պայթեցնել սպառնացող փոխգնդապետին
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում խումբ է բացվել՝ «Պահանջում ենք պատիժ չկիրառել Վարդան Սամվելյանի հանդեպ» անվամբ։ Խոսքը ՀՀ Զինված ուժերի փոխգնդապետ 39–ամյա ՎարդանՍամվելյանի մասին է, ով հունիսի 17-ին ԱԺ ՀՀԿ–ական ՌուբենՀայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի ենթարկված ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանի մահանալուց հետո հուլիսի 1–ի գիշերը զինված մտել էր «Հարսնաքար» և սպառնացել պայթեցնել այդ ռեստորանային համալիրը։
«Կարծումենք,որհամապատասխանմարմիններըպարտավորենհաշվիառնելդեպքերիզարգացումները, փոխգնդապետիքայլըդիտելորպեսանելանելիությանդրսևորումևարդարացնելնրան»,–ասված է խմբի հայտարարության մեջ:
Վարդան Սամվելյանն այժմ ձերբակալված է։ Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ ապօրինի զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, տեղափոխելը։
Պահանջում են չպատժել «Հարսնաքարը» պայթեցնել սպառնացող փոխգնդապետին
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում խումբ է բացվել՝ «Պահանջում ենք պատիժ չկիրառել Վարդան Սամվելյանի հանդեպ» անվամբ։ Խոսքը ՀՀ Զինված ուժերի փոխգնդապետ 39–ամյա Վարդան Սամվելյանի մասին է, ով հունիսի 17-ին ԱԺ ՀՀԿ–ական Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի ենթարկված ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանի մահանալուց հետո հուլիսի 1–ի գիշերը զինված մտել էր «Հարսնաքար» և սպառնացել պայթեցնել այդ ռեստորանային համալիրը։
«Կարծում ենք, որ համապատասխան մարմինները պարտավոր են հաշվի առնել դեպքերի զարգացումները, փոխգնդապետի քայլը դիտել որպես անելանելիության դրսևորում և արդարացնել նրան»,–ասված է խմբի հայտարարության մեջ:
Վարդան Սամվելյանն այժմ ձերբակալված է։ Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ ապօրինի զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, տեղափոխելը։
7or.am