Լրահոս

02.07.2012 10:55


«ՈՒԱԶ»-ը գլորվել է ձորը. վարորդը մահացել է

«ՈՒԱԶ»-ը գլորվել է ձորը. վարորդը մահացել է

Հուլիսի 1-ի ժամը 20։00-ի սահմաններում Արարատի մարզում գտնվող «Ագրիջա» կոչվող արոտավայրում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ պատահարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

 Հուլիսի 2-ին՝ ժամը 00։40-ին, վարորդը՝ 1953թ. ծնված Շայբաբ Բաբայանը, ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:

 Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը