2011թ. հունիսի համեմատ դրամը 10,6%-ով արժեզրկվել է
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների՝ 2012թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետության սպառողական շուկայում արձանագրված 1,3% գնանկումն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի (հունիսի 1-28-ի դրությամբ) 4,1% հավելաճով (ԱՄՆ դոլարն արժևորվել է):
2012թ. հունիսին 2011թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գները նվազել են 0,4%-ով, իսկ հաշվարկային փոխարժեքն աճել է 8,1%-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպառողական գների և հաշվարկային փոխարժեքի` համապատասխանաբար 3,5% և 3,9% հավելաճ: 2012թ. հունիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 414,29 դրամ, ինչը 10,6%-ով գերազանցել է 2011թ. հունիսի համապատասխան ցուցանիշը (374,65 դրամ):

7or.am