Լրահոս

02.07.2012 10:47


Պարագվայի բանակը և ոստիկանությունն աջակցել են պաշտոնանկ արված նախագահին

Պարագվայի բանակը և ոստիկանությունն աջակցել են պաշտոնանկ արված  նախագահին

Պարագվայի բանակը և ոստիկանությունն աջակցել են պաշտոնանկ արված նախագահ Ֆերնանդո Լուգոյին:  Համատեղ հայտարարությամբ նրանք  դատապարտել են պատգամավորների գործողությունները, որոնք հունիսի 22-ին հանգեցրել էին Լուգոյի պաշտոնանկությանը: Ընդ որում, բանակը խոստացել է  ուժ չկիրառել՝ չնայած  քաղաքական գործընթացներին հավանություն չի տալիս։ Այս մասին հաղորդում է«ՌԻԱ նովոստի»–ն:

Հիշեցնենք, որ Լուգոյի պաշտոնանկության պատճառ է դարձել  հունիսի 15-ին բախումը անհող գյուղացիների և ոստիկանության միջև, որի  հետևանքով 17 մարդ է զոհվել:

Լուգոյի պաշտոնանկությունից հետո փոխնախագահ Ֆեդերիկո Ֆրանկոն է ստանձնել պետության ղեկավարի պարտականությունները մինչև 2013թ. ապրիլ, երբ Պարագվայում նախատեսված են նախագահական ընտրություններ: Շատ երկրներ են քննադատել Պարագվայի խորհրդարանի գործողությունները, մի շարք պետություններ հետ են կանչել իրենց դեսպաններին, իսկ տարածաշրջանային «Հարավամերիկյան ընդհանուր շուկա» և «Հարավամերիկյան ազգերի միություն» կազմակերպությունները կասեցրել են նրա անդամակցությունը:

Այս խորագրի վերջին նյութերը