Լրահոս

02.07.2012 10:35


Վահե Ավետյանի հուղարկավորությունից հետո երթով կշարժվեն դեպի ՀՀ գլխավոր դատախազություն

Վահե Ավետյանի հուղարկավորությունից հետո երթով կշարժվեն դեպի ՀՀ գլխավոր դատախազություն

Այսօր Սգո թափորը հարգանքի տուրք է մատուցելու ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին դաժան ծեծի ենթարկված և մահացած ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանին՝ ուղեկցելով նրան մինչև Զեյթունի գերեզմանատուն։ Ավետյանի հուղարկավորությունից հետո Սգո թափորը Դավիթ Անհաղթ-Կոմիտաս-Բաղրամյան-Մաշտոց-Ամիրյան-Հանրապետության հրապարակ երթուղով կշարժվի դեպի ՀՀ գլխավոր դատախազություն:

Երեկ էլ քաղաքացիները երթով շարժվել են դեպի Վահե Ավետյանի հոգեհանգստի արարողության վայր: Ռազմական բժշկի հիշատակը հարգել են նաև Լոս Անջելեսում՝ հայ համայնքի ներկայացուցիչները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը