Սիրիայի ընդդիմությունը չի ընդունել Ժնևում ձեռք բերված համաձայնությունը. «Ոչ մի բանակցություն Ասադի հետ»
Սիրիայի ընդդիմությունը մերժել է Ժնևում հանդիպմանը Սիրիայի հարցով ձեռք բերված համաձայնությունը։ Փաստաթուղթը ենթադրում է անցումային կառավարության ստեղծում, որում կընդգրկվեն ինչպես ընդդիմության, այնպես էլ ներկայիս կառավարության նեկայացուցիչները: Ընդդիմադիրները, սակայն, հայտարարել են, որ անթույլատրելի են համարում որևէ բանակցություն Ասադի կամ «նրա արյունալի վարչակարգի ներկայացուցիչների հետ»։ Այս մասին գրում է «Նեզավիսիմայա գազետան»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հունիսի 30-ին Ժնևում կայացել է Սիրիայի հարցով «գործողությունների խմբի» առաջին հանդիպումը ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ-երկրների, Թուրքիայի և մի շարք արաբական պետությունների արտգործնախարարների մասնակցությամբ: Իրանի, Սաուդյան Արաբիայի և Սիրիայի ներկայացուցիչները հանդիպմանը չեն հրավիրվել:
Լրատվամիջոցներն ընդգծում են, որ փաստաթղթում ընդգրկված չի եղել նախագահ Բաշար Ասադի հեռացումը: Մինչդեռ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ Սիրիայի հարցով ժնևյան նոր պայմանավորվածությունները ենթադրում են երկրի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպումից հետո նրա արդյունքները դրական է գնահատել` նշելով.
«Մենք հասել ենք նրան, որ փաստաթղթում անցումային կառավարության գործընթացի և համազգային երկխոսություն սկսելու ոչ մի նախնական պայման չկա: Այնտեղ չկա պահանջ այդ գործընթացից որևէ խմբի բացառման մասին: Իսկ նման մոտեցում առկա էր մեր շատ գործընկերների առաջարկություններում»: