Լրահոս

02.07.2012 10:00

Ռուբեն Հայրապետյանը փակել է իր ֆեյսբուքյան էջը

Ռուբեն Հայրապետյանը փակել է իր ֆեյսբուքյան էջը

ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր, ՀՖՖ նախահագ Ռուբեն Հայրապետյանը կրկին փակել է իր ֆեյսբուքյան էջը։ Օգտատերերն այնտեղ ակտիվորեն անդրադառնում էին Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանին և նրա ընկերներին դաժան ծեծի ենթարկելու փաստը և պատասխան պահանջում։ Ռուբեն Հայրապետյանը, սակայն, այդպես էլ չէր արձագանքում օգտատերերի գրառումներին։ Իսկ Վահե Ավետյանի մահանալուց հետո ընդհանրապես փակել է իր էջը։

Հիեցնենք, որ ավելի վաղ Հայրապետյանը կրկին փակել էր իր էջը, սակայն մայիսի 6–ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում փոշմանել էր, և ինչպես ինքն էր նշել, էջը կրկին բացել էր իր համար շատ սիրելի մարդու և բազմաթիվ երկրպագուների խնդրանքով:

Ռուբեն Հայրապետյանը նույն կերպ մի քանի անգամ փոշմանեց նաև իր պատգամավոր դառնալու հարցում. նախ հայտարարեց, որ խորհրդարանն իր տեղը չէ և այլևս պատգամավոր չի լինի, հետո՝ ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել, որ Հայրապետյանը պետք է մնա ֆուտբոլում, իսկ հետո էլ թե՝ մտափոխվել է և մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։