Լրահոս

02.07.2012 09:47


Իրանը կրկին զգուշացրել է Իսրայելին

Իրանը կրկին զգուշացրել է Իսրայելին

«Սիոնիստական ռեժիմը բավականաչափ ուժ չունի` Իրանի վրա հարձակվելու համար, եթե այդքան ուժեղ լիներ, անգամ մի պահ չէր հապաղի»: «Միհր» գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի Օդային ուժերի հրամանատար Էմիր Ալի Հաջիզադեն՝ ընդգծելով, որ Իսրայելի կողմից Իրանի վրա ցանկացած հարձակման դեպքում իրենք քարտեզից կվերացնեն Իսրայել պետությունը:

 Հաջիզադեն հիշեցրել է, որ Իրանի և «Հըզբոլլահի» միջև տեղի ունեցած «33–օրյա» պատերազմի ժամանակ հրեաներն անգամ լիբանանյան «Հըզբոլաահի» նման փոքրիկ խմբավորման դեմ անհաջողության մատնվեցին և չեն կարողանա հարձակվել Իրանի վրա:
  Նա համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ-ը ևս չի օգնի Իսրայելին, քանի որ «Վաշինգտոնը չի ցանկանա նման բեռի տակ մտնել»:

Այս խորագրի վերջին նյութերը