Լրահոս

01.07.2012 14:25


«Չե՛ք մարսելու», «Սեր–ժի՛կ, հեռացի՛ր»

«Չե՛ք մարսելու», «Սեր–ժի՛կ, հեռացի՛ր»

ՀՀ նախագահական նստավայրի մոտ տեղի է ունեցել բողոքի գործողություն` ի հիշատակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկաող «Հարսնաքար» ռեստորնային համալիրում անվտանգության աշխատակիցների կողմից դաժան ծեծից սպանված ռազմական բժիշկ, մայոր Վահե Ավետյանի:

Նախագահական նստավայրը հսկվել է վահաններով և սաղավարտներով զինված հատուկ ջոկատայինների ու ոստիկանների կողմից:

Բողոքի գործողությունների մասնակիցները վանկարկել են «Սեր–ժի՛կ, մարդասպա՛ն», «Սեր–ժի՛կ, հեռացիր»: Նրանք հայտարարել են, որ «նեմեց» մականունը Ռուբեն Հայրապետյանի համար կոմպլիմենտ է` «նա ոչ թե նեմեց է, այլ՝ թուրք»:
Ցուցարարների պարզած պաստառների վրա գրված է` «Չե'ք մարսելու», «Յուքաչյուրս Վահե Ավետյան ենք» գրություններով:

Այս խորագրի վերջին նյութերը