ՊՆ փոխգնդապետը փորձել է պայթեցնել «Հարսնաքար» ռեստորանային համալիրը
Այսօր` հուլիսի 1-ին, ժամը 06.28-ին տեղեկություն է ստացվել, որ Ավան վարչական շրջանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է անհայտ պայթուցիկ նյութ:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ ու հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը եւ մեկ մարտական հաշվարկ:
Տեղում զինվորական պայուսակում հայտնաբերվել է երկու նռնակ, փամփուշտներ, դեռեւս չբացահայտված պայթուցիկ նյութ:
Սակրավորների զննության արդյունքում պարզվել է, որ պայուսակի պարունակությունը տեղափոխման համար վտանգ չի ներկայացնում:
Ժամը 07:25-ի սահմաններում պայուսակը տեղափոխվել է անվտանգ տարածք:
Պարզվել է, որ պայթուցիկով պայուսակը «Հարսնաքար» ռեստորանային համալիր է բերել Հայաստանի զինված ուժերի փոխգնդապետ Վարդան Սամվելյանը` սպառնալով պայթեցնել շենքը: Բանակցություններից հետո, նրան կարողացել են վնասազերծել:
Հիշեցնենք, որ հունիսի 29-ին մահացել է հունիսի 17-ին ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անվտանգության աշխատակիցների կողմից դաժան ծեծի ենթարկված Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանին, ով օրեր շարունակ գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: