ՀԱԿ. «Արդեն որերորդ անգամ Ռուբեն Հայրապետյանի բանդան անպատիժ հանցանքներ է գործում»
Հունիսի 29-ին հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի ենթարկված և ավելի քան 10 օր կոմայի մեջ գտնվող զինվորական բժիշկ Վահե Ավետյանը: Հայ Ազգային Կոնգրեսը ցավակցում է Վահե Ավետյանի ընտանիքին և հարազատներին այս ողբերգության առիթով:
Արդեն որերորդ անգամ ԱԺ պատգամավոր և ռեստորանի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի բանդան, իրեն դնելով օրենքից դուրս, անպատիժ հանցանքներ է գործում, որի արդյունքում տուժում կամ մահանում են ՀՀ քաղաքացիներ: Դեռևս 2008թ. նախագահական ընտրությունների օրը նրա անմիջական հրահանգով առևանգվեց և նույն «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի ենթարկվեց Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը: Իրավապահ մարմինները չձեռնարկեցին որևէ քայլ` պատժելու մեղավորներին: Շուրջ մեկ տարի առաջ, կրկին նույն ռեստորանում, Հայրապետյանի անվտանգության աշխատակիցները ներգրավեցին կրակոցներով ուղեկցված միջադեպի մեջ, որի արդյունքում երկու մարդ տեղափոխվեց հիվանդանոց: Իրավապահների թեթև ձեռքով այն որակվեց որպես անզգուշություն: Վահե Ավետյանի և երկու մյուս զինվորական բժիշկների պարագայում, նույն իրավապահ մարմինների հովանավորությամբ հերքվեց Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի մասնակցությունը այս սպանությանը: Այնինչ բազմաթիվ տեսագրություններով ապացուցվել է ձերբակալվածներից առնվազն մեկի` Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի աշխատակից լինելը:
Ռուբեն Հայրապետյանի բանդայի անպատժելիությունը, հասարակության եւ պետության նկատմամբ նրա ակնհայտ արհամարանքը եւ լկտիությունը ունի մեկ բացատրություն. Սերժ Սարգսյանի ռեժիմի եւ նրա քաղաքական հենարան Հանրապետական կուսակցությունը հովանավորում են հանցագործ օլիգարխներին, քանի որ հենց նմանների ծառայության են դիմում ընտրակեղծիքների կազմակերպման եւ ընտրողներին ահաբեկելու եւ սեփական իշխանությունը պահելու նպատակով:
Առանց վարանելու Վահե Ավետյանի մահը կարելի է որակել, որպես վարչախմբի հովանավորյալ բանդաների և օլիգարխների թիկնապահների կողմից իրագործված հերթական սպանություն: Հայ Ազգային Կոնգրեսը անելու է իրենից կախված ամեն ինչ այս սպանության բոլոր և իրական մեղավորներին վաղ թե ուշ արդարադատության առաջ կանգնեցնելու համար: