Լրահոս

30.06.2012 14:21


Շենգավիթ հնավայրում կրկին հնագիտական պեղումներ են

Շենգավիթ հնավայրում կրկին հնագիտական պեղումներ են

2012թ. հունիսի 19-ից մեկնարկել են Հայաստանի վաղ երկրագործական ամենից նշանավոր հուշարձաններից մեկի` Շենգավիթի հենագիտական պեղումները: Պեղումներն իրականացնում են հայկական և հայ-ամերիկայն 2 արշավախմբեր:Որպես պեղումների ձեռնարկող հանդես են եկել Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը և  ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը: Ամերիկյան կողմը ներկայացնում է  Փենսիլվանիայի Ուայդների համալասարանի մարդաբանության ամբիոնի պրոֆեսոր Միթչել Ռոթմանը: Հայկական արշավախումբը ղեկավարում է պատմ. գիտ. դոկտոր Հակոբ Սիմոնյանը:

 Պեղումները նպատակ են հետապնդում բացահայտել հնավայրում պաշտպանական համակարգի առկայությունը, ինչպես նաև կատարել նոր ճշգրտումներ ճարտարապետական կառույցների և շերտագրության վերաբերյալ: Նախատեսվում է նաև հայտնաբերված կառույցների որոշ հատվածների ամրակայում:

 

Պեղումները կշարունակվեն մինչև 2012թ. օգոստոսի 10-ը: Շուրջ 50 անդամներից բաղկացած արշավախմբերը համալրված են ոչ միայն բազմադիսցիպլին ուսումնասիրությունների համար անհրաժեշտ մասնագետներով, այլ նաև ՀՀ բուհ-երի ուսանողներով:   Հետաքրքիր արդյունքների դեպքում պեղումները կարող են շարունակվել նաև աշնանը:

 «Էրեբունի» պատմահնգաիտական արգելոց-թանգարան

Այս խորագրի վերջին նյութերը