Սթրեսից հայ տղամարդկանց մոտ ավելացել են բորբոքային դեպքերը
«Էրեբունի» բժշկական կենտրոնի գինեկոլոգ Արման Սահակյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ մեր երկրում ամեն չորորդ զույգը անպտղություն ունի։ Որոշ զույգերի մոտ դա դրսևորվում է մեկ տարվա սեռական կյանքի ժամանակ, իսկ որոշների մոտ՝ երկրորդ անգամ հղիանալու անհաջողությամբ։ Ընդ որում, հղիանալու կամ ծանր հղիության խնդրի առաջ են կանգնում 90-ական թվականներրին ծնված երեխաները։ Անպտղության հիմնական պատճառներն էլ ինֆեկցիաներն են և տարատեսակ խախտումները՝ հորմոնալ, մեխանիկական և այլն։ Վերջին շրջանում սթրեսների հետևանքով տղամարդկանց մոտ ավելացել են բորբոքային դեպքերը: Անպտղությունն ունի նաև հոգեբանական գործոններ։

7or.am