Սահակաշվիլին այցելել է ջրհեղեղից տուժած վրացական գյուղերը
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այցելել է եկրի արևմուտքում ծայր առած ջրհեղեղների հետևանքով տուժած գյուղերը Սամագրելոյի շրջանում։ Տեղի բնակիչների հետ խոսելուց հետո նա տեղական իշխանություններին համապատասխան կարգադրություններ է արել աղետի հետևանքները արագորեն վերացնելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ջրհեղեղների հետևանքով ծանրագույն վիճակում է հայտնվել 7 գյուղ: Վնասվել են ճանապարհներ ու կամուրջներ։ Նախագահ Սահակաշվիլին այս օրերին պետք է լիներ Բաքվում, սակայն Ադրբեջան ժամանելուց որոշ ժամանակ անց ընդհատել է իր այցն ու մեկնել աղետի գոտի։