Լրահոս

30.06.2012 13:35


Կաշառք վերցնելու փաստով մերկացվել են

Կաշառք վերցնելու փաստով մերկացվել են
 Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ԿՀԴՊ ԳՎ է ներկայացել մի քաղաքացի և հայտարարություն տվել, որ 2010-2012թթ. իր  կառուցած՝ Կոտայքի մարզի Նուռնուս համայնքում գտնվող ամառանոցի շինարարությունն օրինականացնելու համար դիմել է մի ՍՊԸ–ի տնօրենի՝ 1956թ. ծնված  Հովհաննես Ղ.-ին, որն իրենից պահանջել է 150 000 դրամ գումար, իբր նշված շինարարությունը կատարել է տվյալ ընկերությունով դեռևս 2010թ.:
Միաժամանակ Հովհաննես Ղ.-ն միջնորդել է ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինության պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ-պետական տեսուչ, 1959թ. ծնված  Էդվարդ Ե.-ին՝   համապատասխան գումար տալու դեպքում ավարտական ակտը հաստատելու համար: Քաղաքացին էլ իր հերթին պայմանավորվել է Էդվարդ Ե.-ի հետ, իսկ վերջինս ավարտական ակտը հաստատելու համար նրանից պահանջել է 100 ԱՄՆ դոլար կաշառք:
Միջոցառումների իրականացման ընթացքում՝ հունիսի 28-ին, Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի իր ամառանոցում 150 000 դրամ առևտրային կաշառք վերցնելու փաստով մերկացվել է  ՍՊԸ տնօրեն Հովհաննես Ղ.-ն: Նրա անմիջական միջնորդությամբ քաղաքացուց 100 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու փաստով իր աշխատասենյակում մերկացվել է նաև ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինության պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ-պետական տեսուչ Էդվարդ Ե.-ն:
Կաշառքի առարկա հանդիսացող գումարները և մյուս իրեղեն ապացույցներն առգրավվել են:
Ոստիկանության քննչական գլխավոր  վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311 պրիմ 1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը