Ռումինիայի վարչապետին մեղավոր են ճանաչել գրագողության համար
Ռումինիայի ակադեմիկոսների հանձնաժողովը երկրի վարչապետ Վիկտոր Պոնտային գրագողության համար մեղավոր է ճանաչել: Այս մասին հայտնում է «Ռոյթերս»–ը։
Կոչումների ու դիպլոմների ատեստավորման ռումինական ազգային խորհուրդը վճռել է, որ Պոնտայի 85–էջանոց ատենախոսությունը՝ «PhD» աստիճան ստանալու համար, պատճենահանվել է` առանց աղբյուրները հստակ նշելու:
Հանձնաժողովը հայտնել է վարչապետին գիտական աստիճանից զրկելու իր մտադրության մասին:
Իր հերթին Պոնտան, ով ավելի վաղ խոստացել էր մեղավոր ճանաչվելու դեպքում պաշտոնից հեռանալ, ակադեմիկոսների եզրակացությունն անվանել է «քաղաքականապես մոտիվացված ու անօրինական» ու հրաժարվել է հեռանալ պաշտոնից: Նա հանձնաժողովին մեղադրել է, թե գործում է իր հակառակորդի` երկրի նախագահ Տրայան Բեսեսկուի շահերի օգտին: Պոնտան խոստացել է հանդես գալ էթիկայի հանձնաժողովի առաջ ու վերստին հայտարարել իր անմեղության մասին: