Լրահոս

30.06.2012 12:04


Եղբայրը դանակի 20 հարվածով սպանել է քրոջը

Եղբայրը դանակի 20 հարվածով սպանել է քրոջը
Հունիսի 29-ին՝ ժամը 18։25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից  ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի կին և հայտնել, որ «Նոր Խարբերդ» Ա/Ը 20-րդ փողոցի վերջին տանը եղբայրը սպանել է քրոջը:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1963թ. ծնված Ռոմիկ Հովհաննիսյանը  նույն օրը՝ ժամը 17։00-ին, հիշյալ փողոցի թիվ 18 տանը խոհանոցային դանակով մոտ 20 հարված է հասցրել քրոջը՝ 1962թ. ծնված Մարգարիտ  Հովհաննիսյանին,  ինչի հետևանքով նա մահացել է:
Հանցագործության գործիք հանդիսացող դանակն առգրավված է:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ հունիսի 30-ին՝ ժամը 00։30-ին,  Ռոմիկ Հովհաննիսյանը Սեբաստիայի փողոցից բերման է ենթարկվել բաժին:
Ռոմիկ Հովհաննիսյանը ձերբակալված է:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի  104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը