Աշխարհ

30.06.2012 10:49


ՄԱԿ–ում Իրանի դեսպանը Արևմուտքին քննադատել է իրական երկխոսությունից խուսափելու համար

ՄԱԿ–ում Իրանի դեսպանը Արևմուտքին քննադատել է իրական երկխոսությունից խուսափելու համար

ՄԱԿ–ում Իրանի դեսպան Մոհամեդ Հազային արևմտյան երկրներին քննադատել է այն բանի համար, որ նրանք չեն ուզում՝ Իրանի միջուկային ծրագրի հարցի կարգավորման գործընթացում «իրական առաջխաղացում լինի»։ Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս»–ը։

–Մեզ համար ակնհայտ է, որ «վեցյակի» որոշ պետություններ որոշակի պատճառներով տրամադրված չեն գտնելու հարցի լուծումը։ Եթե բանակցությունները չշարունակվեն այնպես, ինչպես պետք է լինի, ապա մենք կրկին փակուղու մեջ կմտնենք։ ԱՄՆ–ը և եվրոպական որոշ պետություններ հայտարարել են, որ մտադիր են մեծացնել  ճնշումը մեզ վրա ու ավելացնել պատժամիջոցները։ Դա նշանակում է, որ նրանք չեն ուզում մեզ հետ լուրջ երկխոսություն սկսել,–հայտարարել է իրանական դիվանագետը։

Հիշեցնենք, որ «վեցյակի» երկրներն են՝ ԱՄՆ–ը, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան ու Գերմանիան։

Այս խորագրի վերջին նյութերը