ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին ծեծի ենթարկված ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանի մահվան լուրը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մեծ վրդովմունք է առաջացրել։ ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը, օրինակ, իր էջում հետյալ գրառումն է կատարել.
Լիլիթ Գալստյան. «Ըմբոստանա՛լ է պետք»

«Մեր գոյությունը դարձրին համատարած պայքար, երբ էս կարճատև կյանքը պարզապես գեղեցիկ ապրելու համար է։ Բայց՝ ոչ, սրիկայությունն ու անբարոյականությունը լցվել են մեր տները, տրորում են մեր արժանապատվությունն ու մարդային տեսակը, մեր արմատը։ Անզորությունից մեկը կախվում է, մյուսը պառկում հրապարակի մեջտեղը, մյուսը՝ հրկիզվում, շատերը՝ թքում-հեռանում։ Սա ապրելու կերպ չի, սա լռելու պահ չի, սա հաշտվելու բան չի։ Այո, իրավունքի և արժանապատվության համար ԸՄԲՈՍՏԱՆԱԼ է պետք, ԸՄԲՈՍՏԱՆԱԼ համազգային ըմբոստացումով։ Իսկ շատերն իրենց իրավունքն ու արժանապատվությունը 10 000 դրամ գնահատեցին։ Ընբոստանալ հանուն Հայաստանի, հանուն արժանապատվության, հանուն մարդ մնալու, հանուն սեփական երկրում գլխիկոր չապրելու»։
7or.am