Լրահոս

30.06.2012 10:38


Արծրուն Պեպանյանը կոչ է անում դուրս գալ փողոց ու ասել. «Վահեն ի՛մ հարազատն էր, ու պատասխան եմ պահանջում»

Արծրուն Պեպանյանը կոչ է անում դուրս գալ փողոց ու ասել. «Վահեն ի՛մ հարազատն էր, ու պատասխան եմ պահանջում»

Վերլուծաբան Արծրուն Պեպանյանը «Ֆեյսբուքի» իր էջում անդրադարձել է ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին ծեծի ենթարկված ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանի մահվանն ու գրել.

«Կապանքազերծ օլիգարխիան օգտվելով մեր անկազմակերպվածությունից՝ ծաղրում էր մեզ: Հիմա էլ սկսել է սպանել»:


Ա. Պեպանյանն ընդգծել է, որ եթե դու Վահե Ավետյանին անձամբ չես ճանաչում, ապա մի՛ կարծիր, թե կատարվածը քեզ չի վերաբերում:

«Կվերաբերի վաղը, մյուս օրը, երբ սպանեն քեզ կամ հարազատիդ: Իսկ դրանից խուսափելու մի ձև կա՝ դո՛ւրս եկ փողոց ու ասա. «Վահեն ի՛մ հարազատն էր, ու պատասխան եմ պահանջում»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը