Վահե Ավետյանին նվիրված մոմավառությունն ու Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձը՝ նույն օրը
Այսօր՝ հունիսի 30–ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է։ Անդրադառնալով ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին ծեծի ենթարկված ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանի մահվան ու Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձին՝ Հայկական բանակի պահեստային սպա, կապիտան, ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը ֆեհսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ Նախագահի ծննդյան օրը ժողովուրդը պատրաստվում է Հանցաքարի մոտ նշել մոմավառությամբ ...
Փաստորեն, երկրում ձևավորված այս գազանային մտակեցվածքի արդյունքում առաջացած թողտվությունը անմիջականորեն հարվածեց նաև ՀՀ Սահմանադրության 3-րդ գլխի 49-րդ հոդվածի առաջին պարբերությանը (ԳԼՈՒԽ 3` ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ, Հոդված 49` Հանրապետության Նախագահը պետության գլուխն է: Հանրապետության Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը:)
Շատ խորհրդանշական է ...»։
Այնուհետև Արթուր Եղիազարյանը մեջբերել է Գարեգին Նժդեհի խոսքերը.
«Մարդկային ազգը տառապել է եւ կը տառապի իր տականքների երեսից:
Իրենց տականքները - ահա՛ ազգերի իրական թշնամին:
Իրենց տականքները - ահա՛ ազգերի գոյութիւնը յաճախ եւ յաճախ դժոխքի վերածող ամենազօրեղ ազդակը»։
7or.am