Լրահոս

30.06.2012 09:36


Կոլումբիայում թույլատրվել է ունենալ մինչև 1 գրամ կոկաին և 20 գրամ մարիխուանա

Կոլումբիայում թույլատրվել է ունենալ մինչև 1 գրամ կոկաին և 20 գրամ մարիխուանա

Կոլումբիայի իշխանությունները որոշել են լրջորեն բարեփոխել թմրանյութերի հայտնաբերման դեպքում իրենց  քաղաքացիներին պատժելու կարգը։ Այսուհետ կոլումբիացիներին թույլատրվում է իրենց մոտ ունենալ մինչև 1 գրամ կոկաին և 20 գրամ մարիխուանա։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի»–ն՝ հղում անելով կոլումբիական «Univision»-ին։

Նման որոշում է կայացրել Կոլումբիայի Սահմանադրական դատարանը, որը սահմանել է թմրանյութերի պահպանման և տեղափոխման թույլատրելի առավելագույն շեմը։ Այս որոշումը լուրջ դժգոհության առիթ է տվել, ինչի մասին հայտնել է նաև երկրի գլխավոր դատախազը՝ Ալեխանդրո Օրդոնյեսը։ Նրա կարծիքով՝ նման որոշումը թույլ կտա օրինականացնել թմրանյութեր աճեցնելը, արտադրելը և տեղափոխելը։ Գլխավոր դատախազն ասել է նաև, որ կբողոքարկի Սահմանադրական դատարանի որոշումը։

Այս խորագրի վերջին նյութերը