Սալվադոր Դալիի «Cartel de Don Juan Tenirio» ջրաներկով կատարած կտավը, որը գողացվել էր նյույորքյան «Venus Over Manhattan» թանգարանից, երեկ փոստով վերադարձվել է տերերին։ Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը։
Այս աշխատանքը Դալին ավարտել էր 1949թ.։ Այն թանգարանում 2012թ. մայիսին բացված ցուցանմուշներից մեկն էր։ Մայիսի 19-ին մի տղամարդ մտել է նյույորքյան այդ թանգարանը, ոստիկանին խնդրել նկարել իրեն, իսկ երբ ոստիկանը շեղվել է, տղամարդը պատից հանել է կտավը և դուրս բերել ցուցասրահից։
Այս շաբաթվա սկզբին թանգարանը ստացել էր էլեկտրոնային նամակ, որում ասվում էր. «Նկարը ճանապարհին է»։ Փաթեթը ստացվել է Եվրոպայից, իսկ ուղարկողի անունը և հասցեն կեղծված էին։ Այժմ մասնագետները ստուգում են նկարի իսկությունը։ Մասնագետների կարծիքով՝ նկարը գնահատվում է մոտ 150 հազար դոլար։
Փոստով վերադարձրել են Դալիի գողացված նկարը