Լրահոս

30.06.2012 09:19


Նավթի գինը համաշխարհային շուկայում կտրուկ աճել է

Նավթի գինը համաշխարհային շուկայում կտրուկ աճել է

Նավթի գինը համաշխարհային շուկայում  Եվրոպական Միության գագաթնաժողովի համապատկերին ռեկորդային աճ է արձանագրել:

Օգոստոսյան ֆյուչերսները «Brent» տեսակի համար ավելացել են 3,45 դոլարով` մոտենալով մեկ բարելի դիմաց 95 դոլարի, իսկ ամերիկյան «WTI» տեսակը թանկացել է 3,5 դոլարով` հասնելով մեկ բարելի դիմաց 81,19 դոլարի:

Գնաճը վերջին 8 ամիսներին ամենաէականն է եղել:

Վերլուծաբանները կարծում են, որ նավթի գինը կարող է աճել ևս 10%-ով: Գների բարձրացումը կարող է պայմանավորված լինել Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցներով, որոնց հետևանքով Իրանից նավթի արտահանումը կրճատվել է օրական 1 մլն բարելով:

Այս խորագրի վերջին նյութերը