2012 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 341.8 մլրդ դրամ, իսկ ծախսերը` շուրջ 348 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 82.4%-ով և 74.8%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին կիսամյակի ծրագրի կատարումը: Հարկ է նշել, որ չնայած բյուջետային ծախսերի արձանագրված կատարողականին` ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: "Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին" ՀՀ օրենքի 9‑րդ հոդվածի 11‑րդ կետի և 11-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներից ելնելով` պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով պետական բյուջեի ծրագրային և փաստացի ցուցանիշներում ներառվել են նաև ՀՀ պետական հիմնարկների համար բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաև առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները: Մասնավորապես` արտաբյուջետային եկամուտները կազմել են 8.7 մլրդ դրամ կամ առաջին կիսամյակում նախատեսված մուտքերի 72.4%-ը, իսկ ծախսերը` 5.5 մլրդ դրամ կամ կիսամյակային ծրագրի 39.1%-ը: Առանց արտաբյուջետային միջոցների պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 333.1 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 342.5 մլրդ դրամ` ապահովելով առաջին կիսամյակի համապատասխանաբար 82.7% և 75.9% կատարողական: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 36.8%-ով, ծախսերի գծով` 35.7%-ով:
ՀՀպետականբյուջեիեկամուտները
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 4.9%-ով կամ 16.1 մլրդ դրամով, որը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին:
Պետական բյուջեի եկամուտների 94.7%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 4.9%-ը` այլ եկամուտների, 0.4%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:
2012 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 323.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ, պետական տուրքեր և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ, որոնք կազմել են կիսամյակային ծրագրի 82.4%-ը: 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 4.6%‑ով կամ 14.3 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է շահութահարկի, բնապահպանական ու բնօգտագործման վճարների, եկամտահարկի, ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գծով ստացված մուտքերի աճով:
ՀՀպետականբյուջեիծախսերը
2012 թվականի հունվար-մայիս ամիսներին պետական բյուջեից կատարված ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 4.7%‑ով կամ 15.6 մլրդ դրամով: Ընդ որում, աճ է արձանագրվել ընթացիկ ծախսերի գծով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով գրանցվել է 30.8%-ով անկում:
Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 328.4 մլրդ դրամ` 76.2%-ով ապահովելով կիսամյակային ծրագրի կատարումը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 8%-ով կամ 24.3 մլրդ դրամով: Ընթացիկ ծախսերից 28.4 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը, որը կազմել է կիսամյակային ծրագրի 77.2%-ը և 0.2%-ով գերազանցել նախորդ տարվա հունվար-մայիսի ցուցանիշը: 1.9 մլրդ դրամ տրամադրվել է պարտադիր սոցիալական ապահովության վճարներին` 73.6%-ով ապահովելով կիսամյակային ծրագրի կատարումը: Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով պետական բյուջեից օգտագործվել է 73.5 մլրդ դրամ, որը կազմել է կիսամյակային ծրագրի 76.1%-ը և 25.9%‑ով գերազանցել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Հաշվետու ժամանակահատվածում 15.1 մլրդ դրամ տրամադրվել է պետական պարտքի սպասարկմանը` կազմելով կիսամյակային ծրագրի 66.8%-ը: Մասնավորապես` նշված գումարից 11.6 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 3.5 մլրդ դրամը` արտաքին պարտքի սպասարկմանը: Պետական պարտքի սպասարկման ծախսերը 15%-ով գերազանցել են նախորդ տարվա նույն ցուցանիշը` հիմնականում պայմանավորված ներքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով:
ՀՀպետականբյուջեիպակասուրդը
2012 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 6.2 մլրդ դրամ պակասուրդով` կիսամյակային ծրագրով նախատեսված 50.7 մլրդ դրամի դիմաց: Մասնավորապես` պակասուրդի ներքին ֆինանսավորումը կազմել է -22.9 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը` 29.0 մլրդ դրամ: Պակասուրդի ցածր ցուցանիշը հիմնականում պայմանավորված է ծախսերի համեմատաբար ցածր կատարողականով: Վերջինիս, ինչպես նաև արտաքին աղբյուրներից նախատեսվածից 30.2 մլրդ դրամով ավելի վարկային միջոցների ստացման արդյունքում ֆինանսավորման ներքին աղբյուրներում նախատեսված բյուջեի ազատ միջոցներից կիսամյակային ծրագրով նախատեսված 58.6 մլրդ դրամ օգտագործման դիմաց նշված միջոցներն ավելացել են 21.1 մլրդ դրամով:
2012 թվականի հունվար-մայիս ամիսներին

ՀՀ պետական բյուջեի եկամուտները
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 4.9%-ով կամ 16.1 մլրդ դրամով, որը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին:
Պետական բյուջեի եկամուտների 94.7%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 4.9%-ը` այլ եկամուտների, 0.4%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:
2012 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 323.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ, պետական տուրքեր և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ, որոնք կազմել են կիսամյակային ծրագրի 82.4%-ը: 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 4.6%‑ով կամ 14.3 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է շահութահարկի, բնապահպանական ու բնօգտագործման վճարների, եկամտահարկի, ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գծով ստացված մուտքերի աճով:
ՀՀ պետական բյուջեի ծախսերը
2012 թվականի հունվար-մայիս ամիսներին պետական բյուջեից կատարված ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 4.7%‑ով կամ 15.6 մլրդ դրամով: Ընդ որում, աճ է արձանագրվել ընթացիկ ծախսերի գծով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով գրանցվել է 30.8%-ով անկում:
Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 328.4 մլրդ դրամ` 76.2%-ով ապահովելով կիսամյակային ծրագրի կատարումը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 8%-ով կամ 24.3 մլրդ դրամով: Ընթացիկ ծախսերից 28.4 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը, որը կազմել է կիսամյակային ծրագրի 77.2%-ը և 0.2%-ով գերազանցել նախորդ տարվա հունվար-մայիսի ցուցանիշը: 1.9 մլրդ դրամ տրամադրվել է պարտադիր սոցիալական ապահովության վճարներին` 73.6%-ով ապահովելով կիսամյակային ծրագրի կատարումը: Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով պետական բյուջեից օգտագործվել է 73.5 մլրդ դրամ, որը կազմել է կիսամյակային ծրագրի 76.1%-ը և 25.9%‑ով գերազանցել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Հաշվետու ժամանակահատվածում 15.1 մլրդ դրամ տրամադրվել է պետական պարտքի սպասարկմանը` կազմելով կիսամյակային ծրագրի 66.8%-ը: Մասնավորապես` նշված գումարից 11.6 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 3.5 մլրդ դրամը` արտաքին պարտքի սպասարկմանը: Պետական պարտքի սպասարկման ծախսերը 15%-ով գերազանցել են նախորդ տարվա նույն ցուցանիշը` հիմնականում պայմանավորված ներքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով:
ՀՀ պետական բյուջեի պակասուրդը
2012 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 6.2 մլրդ դրամ պակասուրդով` կիսամյակային ծրագրով նախատեսված 50.7 մլրդ դրամի դիմաց: Մասնավորապես` պակասուրդի ներքին ֆինանսավորումը կազմել է -22.9 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը` 29.0 մլրդ դրամ: Պակասուրդի ցածր ցուցանիշը հիմնականում պայմանավորված է ծախսերի համեմատաբար ցածր կատարողականով: Վերջինիս, ինչպես նաև արտաքին աղբյուրներից նախատեսվածից 30.2 մլրդ դրամով ավելի վարկային միջոցների ստացման արդյունքում ֆինանսավորման ներքին աղբյուրներում նախատեսված բյուջեի ազատ միջոցներից կիսամյակային ծրագրով նախատեսված 58.6 մլրդ դրամ օգտագործման դիմաց նշված միջոցներն ավելացել են 21.1 մլրդ դրամով:
ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետկապերի բաժին