Լրահոս

29.06.2012 16:58


Սահակաշվիլին Վրաստանին պատուհասած ջրհեղեղների պատճառով դադարեցրել է իր այցն Ադրբեջան

Սահակաշվիլին Վրաստանին պատուհասած ջրհեղեղների պատճառով դադարեցրել է իր այցն Ադրբեջան

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Սամեգրելոյում տեղի ունեցած ջրհեղեղների պատճառով դադարեցրել է պաշտոնական այցն Ադրբեջան: Այս մասին հաղորդում են վրացական լրատվամիջոցները` վկայակոչելով Վրաստանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությանը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք՝ Սահակաշվիլին Բաքու էր ժամանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով:

 Հորդառատ անձրևները ջրհեղեղների  պատճառ են դարձել Վրաստանի արևմտյան գյուղերում: Ծանրագույն վիճակում է հայտնվել 7 գյուղ: Վնասվել են ճանապարհներ ու կամուրջներ: Աղետի հետևանքները վերացնելու համար շրջանում կենտրոնացվել են փրկարարներն ու հատուկ տեխնիկան, ստեղծվել է մի քանի շտաբ:

Այս խորագրի վերջին նյութերը