Լրահոս

29.06.2012 16:32


«Եվրո-2012»-ում գերմանացիների պարտությունը Բեռլինում զանգվածային անկարգությունների է հանգեցրել

«Եվրո-2012»-ում գերմանացիների պարտությունը Բեռլինում զանգվածային անկարգությունների է հանգեցրել

Բեռլինի ոստիկանությունը ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչի Գերմանիա–Իտալիա խաղի դիտման ժամանակ իրավախախտումների  99 արձանագրություն է կազմել: Հանդիպման հեռարձակումը տեղի է ունեցել հունիսի 28-ին մայրաքաղաքի կենտրոնում: Այս մասին գրում է «Դեր Ուեսթեն»-ը:

36 մարդու դեմ մարմնական վնասվածք հասցնելու արձանագրություն է կազմվել, ևս 21-ի դեմ արձանագրություն է կազմվել թմրանյութերի ապօրինի պահպանման համար: Ֆուտբոլային հանդիպման երեկոյան դիտման ընթացքում 17 երկրպագու է ձերբակալվել:

Միաժամանակ, Բեռլինի Կուրֆյուրտենդամ փողոցում հազարավոր իտալացի երկրպագուներ նշել են Իտալիայի հավաքականի հաղթանակը: Նրանք ավտոմրցավազք են անցկացրել 30 մեքենաների մասնակցությամբ: Մասնակիցները միացրել են ազդանշաններն ու թափահարել Իտալիայի դրոշները:

Իսկ Վուպերտալում զանգվածային բախումներն ընդհանրապես վերածվել են գերմանա–իտալական ճակատամարտի. կամրջի վրա բախում է տեղի ունեցել 800 գերմանացի  և 600 իտալացի երկրպագուների մասնակցությամբ: Տուժել է 14 մարդ։

Բախումներ են գրանցվել քաղաքի այլ հատվածներում նույնպես: Զայրացած գերմանացիները իտալացիների վրա սպագետի են նետել և նրանց հասցեին այլատյացության  արտահայտություններ հնչեցրել: Վուպերտալում, Զիգենում և Ռեմշայդում ընդհանուր առմամբ 33 մարդ է ձերբակալվել:   

Այս խորագրի վերջին նյութերը