Լրահոս

29.06.2012 18:15


Մշակվում է համալիր հետազոտությունների ծրագիր

Մշակվում է համալիր հետազոտությունների ծրագիր

Հունիսի 29-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ Գառնիի խզվածքի տարածքում հետազոտությունների ծրագրի մշակման վերաբերյալ խորհրդակցություն, որը վարում էր ԱԻ նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի, ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի, Երևանի ճարտարապետաշինարարական պետական համալսարանի, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ի և այլ շահագրգիռ կազմակերպությունների մասնագետներ: 

Ողջունելով մասնակիցներին` ԱԻ փոխնախարար Հ. Մխիթարյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ Գառնիի դիտարանը մեր երկրի համար կարևոր ռազմավարական նշանակության հետազոտությունների կենտրոն է, որտեղ համատեղ աշխատանքներ պիտի իրականացնեն ԱԻՆ և Գիտությունների ազգային ակադեմիայի մասնագետները։

Հաշվի առնելով դիտարանի ընձեռած հնարավորություններն ու կարևոր նշանակությունը` սեյսմիկ պաշտպանության բնագավառում ուսումնասիրություններ անելու համար` ներկայումս մշակվում է Գառնիի ակտիվ խզվածքի հատվածում համալիր երկրաբանաերկրաֆիզիկական հետազոտությունների իրականացման ծրագիր։ Այդ ուղղությամբ առաջարկություններ են ներկայացվել ՀՀ ԱԻՆ ՍՊԱծ գործակալության, Գիտությունների ազգային ակադեմիայի տարբեր ինստիտուտների և խնդրին առնչվող այլ կառույցների կողմից։

Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոնի ներկայացուցիչը պատրաստակամություն հայտնեց տրամադրելու իրենց կողմից իրականացված չափումների տվյալները` հաշվարկների ճշգրտությունն ավելի մեծացնելու համար։

ԳԱԱ ներկայացուցիչների կողմից առաջարկություններ եղան նաև ուսումնասիրել համանման կառույցներում հետազոտություններ անելու միջազգային փորձը և ստեղծելու տվյալների փոխանակման ու օգտագործման ընդհանուր ցանց։ 

Ծրագրի մշակման համար ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք պարբերաբար հանդիպելու են, քննարկեն ստացված առաջարկությունները, հետազոտությունների առաջնային ուղղությունները, համագործակցության ոլորտները և կազմեն միջոցառումների պլան-ժամանակացույց։ 

 

Այս խորագրի վերջին նյութերը