Լրահոս

29.06.2012 15:50


Համատեղ խորհրդակցություն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում

Համատեղ խորհրդակցություն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Հունիսի 29-ին Արտակ Զաքարյանի նախագահությամբ տեղի ունեցավ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության համատեղ աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էր նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:

Խորհրդակցության մասնակիցները քննարկեցին հուլիսի 5-9-ը Մոնակոյում տեղի ունենալիք ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 21-րդ ամենամյա նստաշրջանի օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր: Ճշգրտվեցին ՀՀ խորհրդարանական պատվիրակության դիրքորոշումները օրակարգային հարցերի վերաբերյալ, քննարկվեցին վեհաժողովում ներկայացված զեկույցներին ու բանաձեւերի նախագծերին առնչվող մի շարք առաջարկներ:

ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը