Տնտեսական

29.06.2012 15:35


«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»–ի հաճախորդների թիվը գերազանցել է 106 200-ը

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»–ի հաճախորդների թիվը գերազանցել է 106 200-ը

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն, շնորհիվ կորպորատիվ կառավարման, ներքին հսկողության համակարգի բարձր մակարդակի և ռիսկերի կառավարման օպտիմալ ռազմավարության ընտրության, պատվով կատարեց իր առջև դրված ռազմավարական խնդիրները, որը համաշխարհային ֆինանսական շուկաներում տեղի ունեցող զարգացումների պայմաններում բանկի գործունեության կարևորագույն գնահատական է:

2011թ. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ համար նշանավորվեց մի շարք կարևոր ձեռքբերումներով, որակական դրական տեղաշարժերով և միջազգային ֆինանսավարկային կառույցների հետ համագործակցության խորացմամբ և ընդլայնմամբ:

Հաշվետու տարվա հիշարժան իրադարձություններից նշանակալի են հետևյալները.

  •  Հայաստանում առաջին անգամ ՎԶԵԲ-ն իրենց գործառույթներով հնարավոր առավելագույն ժամկետով (ևս երեք տարով) երկարաձգեց իր մասնակցությունը (25% +1 բաժնետոմս) Բանկի կանոնադրական կապիտալում:
  • Բանկի և Ասիական զարգացման բանկի միջև կնքվեց արտաքին առևտրի ֆինանսավորման վարկային գծի տրամադրման պայմանագիր, որի համաձայն բանկը միացավ Ասիական զարգացման բանկի Առևտրի խթանման ծրագրին:
  • Բանկի ու սևծովյան առևտրի և Զարգացման բանկի միջև կնքվեց 5,0 մլն ԱՄՆ դոլար գումարով թվով երկրորդ վարկային պայմանագիրը, որով ներգրավված միջոցներն ուղղվելու են փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը:
  • Բանկի և ՎԶԵԲ-ի միջև կնքվեց 6,0 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարով վարկային պայմանագիր, որով ներգրավված միջոցներն ուղղվելու են միկրո, փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը: Վերը նշված պայմանագրի շրջանակներում ՎԶԵԲ-ը Բանկին ցուցաբերում է նաև սկսնակ բիզնեսի վարկավորման և գյուղատնտեսական փոքր վարկերի տրամադրման հետ կապված տեխնիկական աջակցություն:
  • Բանկը դարձավ «VISA» միջազգային վճարահաշվարկային համակարգի անդամ:
  • «ՆՈՒԲԱՐԱՇԵՆ», «ԳԱՎԱՌ», «ՌՈՍԻԱ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ, ինչպես նաև հասցեափոխված և անվանափոխված «ՍԱՐԱՋՈՎ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ գործարկումը:
  • Միացումը «Intelexpress» վճարահաշվարկային համակարգերին:

Շահութաբաժինների վճարման առումով 2012թ. հոբելյանական է, քանզի 10-րդ տարին անընդմեջ բանկը նախատեսում է շահութաբաժինների վճարում իր բաժնետերերին: Այսպես, բանկի որդեգրած շահութաբաժինների վճարման քաղաքականության համաձայն՝ 2011թ. տարեկան արդյունքներով նախատեսվում է շահութաբաժինների վճարում` տարեկան 9% եկամտաբերությամբ:

2011թ. բանկի զարգացման առանցքային ցուցանիշները 2010թ. նկատմամբ միջինով աճել են.

  • Ընդամենը ակտիվներ                                                                      12,9%-ով,
  • Վարկային ներդրումներ                                                      11,0%-ով
  • Ժամկետային ավանդներ                                                     38,8%-ով,
  • Ցպահանջ ավանդներ                                                                         7,1%-ով,
  • Ընդհանուր կապիտալ                                                                         0,4%-ով,
  • Մատուցված ծառայություններից զուտ եկամուտ                   9,4%-ով:

Հաշվետու տարին առավել արդյունավետ էր պլաստիկ քարտերով ծառայությունների ընդլայնման առումով: Զբաղեցնելով ԱՐՔԱ պլաստիկ քարտերի շուկայի զգալի հատվածը` տարվա ընթացքում տրվել է մոտ 32 000 տեղական և միջազգային քարտ, հասցնելով դրանց ընդհանուր քանակը մոտ 140 500-ի:

Շուկայում բանկի ունեցած դիրքի կայունության, հաճախորդների համար վստահելի գործընկերոջ համբավի գերակայության և բանկի նկատմամբ հաճախորդների վստահության շարունակական աճի մասին է վկայում հաշվետու տարվա ընթացքում ինչպես ֆիզիկական անձանց ավանդների 52,9%-ով, այնպես էլ բանկի ակտիվ գործող հաճախորդների թվաքանակի 28,3%-ով աճը` որի արդյունքում բանկի հաճախորդների թիվը գերազանցել է 106 200-ը:

Այս խորագրի վերջին նյութերը