Լրահոս

29.06.2012 15:41


Կասեցվել է նոտար Ալվարդ Մելքոնյանի գործունեությունը

Կասեցվել է նոտար Ալվարդ Մելքոնյանի  գործունեությունը

Քաղաքացի Սոնիկ Մաղաքյանը, ինչպես նաև մի շարք այլ քաղաքացիներ բողոք են ներ­կա­յացրել ՀՀ արդարադատության նախարարություն «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի գոր­ծողությունների դեմ՝ կապված ՀՀ քաղաք Երևան Արամի փողոց 72-80 հասցեում գտնվող նորակառույց շենքի բնակարանների նախնական առուվաճառքի պայմանագրերի կնքման (վավերացման) հետ:

 Քաղաքացիների բողոքների հիման վրա իրականացված ուսումնասիրության արդյունքում ՀՀ արդարադատության նախարարի 01.06.2012թ. թիվ 87-Ա հրամանով կարգապա­հա­կան վա­րույթ է հարուցվել «Կենտրոն» նոտարական տա­րած­քի նոտար Ալվարդ Մելքոնյանի նկատ­մամբ:

Վարույթի արդյունքում, առաջնորդվելով «Նոտարիատի մասին» ՀՀ օրեն­քի 25 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 26 հոդվածի 2-րդ մասի և 17 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջ­ներով, ՀՀ արդարա­դա­տության նախարարի 29.06.2012թ. թիվ 116-Ա հրամանով «Կենտ­րոն» նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի նկատմամբ, որպես կագա­պահական տույժ, կիրառվել է գործունեության կասեցում՝ 2012թ. հունիս 30-ից մինչև դեկտեմբերի 28-ը ներառյալ:    

 Հայաստանի հանրապետության արդարադատության նախարարի մամուլի քարտուղար                                                                                                           Կարինե Քալանթարյան

Այս խորագրի վերջին նյութերը