Նախագահական ընտրություններում «Ազատ դեմոկրատներ»–ը կսատարի Րաֆֆի Հովհաննիսյանին, անկախ նրանից՝ Վարդան Օսկանյանն իր թեկնածությունը կառաջադրի՞, թե՞ ոչ
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ, «Ազատ դեմոկրտաներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է առաջիկա նախագահական ընտրությունների հնարավոր թեկնածություններին։
Արզումանյանը նշել է, որ նախագահական ընտրություններին շատ կարևոր է, որ ընդդիմությունն ունենա մեկ միասնական թեկնածու, որովհետև.
–Անձնավորվում է ձայնը, և հասարակությունը նույնացնում է իր ձայնը անձի հետ, ինչը չի կատարվում խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Դրանով է բացատրվում, որ թերևս միայն նախագահական ընտրություններից հետո է, որ ըմբոստություն է առաջանում ժողովրդի մոտ։
Բանախոսը հայտնել է, որ «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկություն ունի առաջադրելու իր թեկնածությունը, և եթե դա տեղի ունենա, ապա «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը կաջակցի Րաֆֆիին։
Հարցին՝ իսկ որքանո՞վ է հավանական ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանի թեկնածությունը նախագահական ընտրություններում, Արզումանյանը պատասխանել է, որ դա Օսկանյանի իրավունքն է, սակայն նման պարագայում «Ազատ դեմոկրատներ»–ը, միևնույն է, կաջակցի Րաֆֆի Հովհաննիսյանին։

7or.am