Լրահոս

29.06.2012 14:20


Հայ ալպինիստները փորձելու են հաղթահարել Եվրոպայի ամենաբարձր գագաթը՝ Էլբրուսը

Հայ ալպինիստները փորձելու են հաղթահարել Եվրոպայի ամենաբարձր գագաթը՝ Էլբրուսը

Հունիսի 30- ին Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքականի լեռնագնացները կմեկնեն Էլբրուս: Այս անգամ հայ լեռնագնացները կփորձեն հաղթահարել Եվրոպայի ամենաբարձր գագաթը՝ 5641մ:

Մեր թիմի կազմում են. Գարեգին Ունուսյանը, Լեւոն Մովսեսյանը եւ սկսնակ լեռնագնաց Սուրեն Պետրոսյանը: Լեւոն Մովսեսյանը կմիանա թիմին Նալչիկում: Նշենք, որ Լեւոն Մովսեսյանը մասնակցել է ՌԴ Ալպնիզմի կենտրոնական դպրոցի կողմից անցկացվող 20-օրյա դասընթացներին: Դասընթացների արդյունքում նա վերջին 10 տարում Հայաստանում առաջինն է ստացել ալպինիզմի հրահանգչի որակավորում:
Նախատեսվում է, որ հայ ալպինիստները կբարձրանան Էլբրուս հուլիսի 3-4 եւ արդեն հուլիսի 7-8 կվերադառնան Հայաստան:

Հիշեցնենք, որ Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքականի լեռնագնացներն արդեն հաղթահարել են Կազբեկը (5033մ) եւ Դեմավենդը (5671մ):  

Այս խորագրի վերջին նյութերը