Լրահոս

29.06.2012 13:00


2012թ. Հայաստանում նախորդ տարիների համեմատ ավելի շատ օղի է սպառվել, քան գինի

2012թ.  Հայաստանում նախորդ տարիների համեմատ ավելի շատ օղի է սպառվել, քան գինի

Այսօրվա ասուլիսին Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը նշել է, որ թեև նախորդ տարվա համեմատ ավելի քիչ խաղողի բերք կլինի, բայց այն ավելի որակյալ է, ինչին նպաստել են եղանակային պայմանները: «Գինեգործներն այս տարի կմթերեն որակյալ բերք, իսկ դա նշանակում է, որ մթերվող խաղողի գինը 20 դրամով ավելի կլինի, իսկ կոնյակի արտադրության համար մթերվող խաղողի գինը` 5-10 դրամով ավելի»,-ասել է բանախոսը՝ հավելեով, որ այս տարի նախատեսվում է մթերել 170-180 հազար տոննա խաղող: 

Ինչ վերաբերում է սպառումներին, ապա Ա. Հարությունյանն ասաց, որ նախորդ տարիների համեմատ այս տարի ավելի շատ օղի է սպառվել, քան գինի: «Սա խոսում է այն մասին, որ կյանքը վատացել է, քանի որ մարդիկ ավելի շատ օղի խմում են այն դեպքում, երբ լավ չեն ապրում»,–ասել է Հայաստանի գինեգործների միության նախագահը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը