Մեկ ամիս առաջ Աջափնյակի 15-րդ թաղամասի Շիրազ-Մազմանյան փողոցների խաչմերուկում “Երևան Ջուր” ՓԲԸ-ն ջրագծի վթարված հատվածն էր փոխարինում:
Տարվող աշխատանքներն առանձնանում էին ոչ թե ծավալով, այլ առանձնահատկությամբ. ընկերությունը այստեղ նոր տեխնոլոգիա էր կիրառում:
Այդ խիստ բանուկ խաչմերուկի ասֆալտը չքանդելու ու երթևեկությանը չխոչնդոտելու նպատակով տվյալ 45մ երկարությամբ հատվածում 500մմ տրամագծով վթարված պողպատե խողովակի միջով անցկացվում էր նոր՝ ընդամենը 100մմ տրամագծով պլաստմասե խողովակ, քանի որ տարածքի բաշխիչ ցանցի վերակառուցման ու հոսակորուստների նվազեցման շնորհիվ այնտեղ զգալիորեն նվազել է ջրի պահանջարկը:
Ըստ “Արևմուտք” շահագործման տնօրինության “Մաշտոց” տեղամասի գլխավոր ճարտարագետ Էդգար Հայրապետյանի՝ նշված աշխատանքը հանդիսանում էր ծրագրի առաջին փուլը, որով նախատեսվում է առանց նոր շինարարության իրականացման, շահագործումից հանվող պողպատե ջրատարի միջով պլաստմասե խողովակը հասցնել մինչև Շիրազ-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկը:
Հունիսի 28-ին ավարտվեց աշխատանքների երկրորդ փուլը՝ կառուցվեց ևս 150մ երկարությամբ խողովակաշար, որով ջուր կմատակարարվի վարչական շրջանի 15-րդ թաղամասի հանդիպակաց հատվածի հիմնարկ-ձեռնարկություններին: Առաջիկայում նախատեսվում է իրականացնել ծրագրի երրորդ և չորրորդ փուլերը:
Մասնագիտական տեսակետից, պլաստմասե փողովակների մոնտաժումը տեխնիկական առումով իրենից մեծ դժվարություն չի ներկայացնում: Դրանից բացի, պլաստմասե խողովակները կոռոզիայի չեն ենթարկվում, երկարակյաց են և դյուրությամբ են տեղադրվում: Նաև` գնային առումով են մատչելի: Այս ամենի շնորհիվ համակարգում տարեցտարի ավելանում է նրանց կիրառումը թե ջրագծերի և թե կոյուղագծերի կառուցման նպատակով:
Շիրազի փողոցում կառուցվում է պլաստմասե ջրագիծ