Լրահոս

29.06.2012 12:30


Մարինե Պետրոսյան. «Սահմանափակումներն ավելի են վատացնում հեռուստատեսության որակը»

Մարինե Պետրոսյան. «Սահմանափակումներն ավելի են վատացնում հեռուստատեսության որակը»

Այսօրվա ասուլիսին, անդրադառնալով վերջին շրջանում հեռուստաեթերի որակի վերաբերյալ տարբեր քննարկումներին, գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը կոչ արեց հրաժարվել խորհրդային տարիներին տարածված գրաքննությունից։ «Հեռուստատեսությունը փոխելու գործում շեշտը դրվում է սահմանափակումների վրա, ինչը ոչ թե լավացնում է դրա որակը, այլ ավելի վատացնում: Հեռուստատեսությունում չպետք է արգելվի ոչ մի տեսակի հումոր՝ սև, այսօրվա իրականությունը սարկազմի տեսանկյունից վեր հանող կամ ոչ հեշտ մարսելի: Արգելելու, սահմանափակելու նեգատիվը միայն բացասական արդյունքների է հանգեցնում»,–ասել է բանախոսը։ 

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին ուղղված «եթերը լավացնելու» դիմումին և վերջինիս ոլորտի պատասխանատուներին տրված հանձնարարականին, Մարինե Պետրոսյանի համոզմամբ՝ այն ոչ մի արդյունք էլ չի տա, քանի որ խնդիրը մեկ անձով չի կարող լուծվել՝ համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ: Փոխարենը հրապարակախոսն առաջարկեց չկենտրոնանալ հեռուստատեսության որակի վրա, այլ ավելի մեծ ուշադրություն դարձնել համացանցին և օրեցօր առաջադիմող ինտերնետ-հեռուստաընկերությանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը