ՊՆ նախարար. «Անհայտ կորած ազատամարտիկների որոնման խնդիրը որոշակի կերպով սառեցված է, բայց մենք փորձելու ենք աշխատել»
Այսօր հայրենիքի համար նահատակվածների ու անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա առիթով բարձրաստիճան մի շարք զինվորականներ այցելել են Եռաբլուր։
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում նշեց, որ կորած զինվորների հայտնաբերևման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ «Մեր կողմից շարունակվում են աշխատանքները, տվյալների հայթայթման, օպերատիվ հետախուզական խնդիրների, և այս պահին մենք փորձում ենք տեղեկություններ հավաքել միջազգային կառույցների հետ համագործակցության արդյունքում։ Սակայն, ելնելով Ադրբեջանի հետ պետական կապի բացակայությունից, աշխատանքները շատ դանդաղ են ընթանում և տվյալները ճշտելը մի փոքր ավելի դժվար է, քանի որ հակառակ կողմից հերքում են այդ տվյալները: Տարածքները, որոնց մասին խոսում ենք, գտնվում են մեր դիրքերից այն կողմի: Գնալ առաջ, փորձել հետազոտություններ անել՝ նշանակում է մարտական գործողություններ սկսել: Այդ պատճառով խնդիրը որոշակի կերպով սառեցված է, բայց մենք փորձելու ենք աշխատել»,-լրագրողների հետ զրույցում ասել է Սեյրան Օհանյանը: