Լրահոս

29.06.2012 11:43


Սպանություն խնջույքի ժամանակ

Սպանություն խնջույքի ժամանակ

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Իջևանի բաժնում, հունիսի 28-ի ուշ երեկոյան, հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 30-ամյա Խորեն Հովհաննիսյանի դիակը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 28-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, 31-ամյա Հունան Թ.-ն, 29-ամյա Հայկ Ղ.-ն, 39-ամյա Աշոտ Ք.-ն, 33-ամյա Մարատ Խ.-ն և Խ. Հովհաննիսյանը Իջևան քաղաքի սկզբնամասում գտնվող ռեստորանում մասնակցել են խնջույքի, որի ընթացքում Հունան Թ.-ն վիճաբանել է Խ. Հովհաննիսյանի հետ, խոհանոցային դանակով հարվածել նրան և կրծքավանդակի ձախ մասում պատճառել վնասվածք, ինչի հետևանքով Խ.Հովհաննիսյանը հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է:

Հունան Թ.-ն ձերբակալված է:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը