Հունիսի 24-ին տեղի է ունեցել «Հայաստան» հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի տարեկան գալա-ճաշկերույթն ու դրամահավաքը, որին մասնակցել է Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը։
Իր բացման խոսքում ՀՀ դեսպանն անդրադարձ կատարեց «Հայաստան» հիմնադրամի գործունեության 20 տարիներին՝ մասնավորապես մատնանշելով հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի արդյունավետ գործունեությանը։
Ներկաները ծանոթացան վերջին 18 ամիսներին կատարված աշխատանքներին։ Հատկանշական է, որ Տորոնտոյի մասնաճյուղը հաշվետու ժամանակահատվածում իրականացրել է մոտ 1 մլն ԱՄՆ դոլարի 6 ծրագիր Հայաստանում և Արցախում։
Դեսպան Եգանյանը շնորհակալություն հայտնեց հիմնադրամին և կանադահայությանը՝ կոչ անելով շարունակել հայրենանվեր գործունեությունը։
Գալա-ճաշկերույթ և դրամահավաք Տորոնտոյում