Եկեղեցու պահակին ծեծելու համար 3 ոստիկան աշխատանքից հեռացվել է
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ոստիկանության պետ, Վլադիմիր Գասպարյանի հրամաններով համակարգից հեռացվել են ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժնի հերթապահ մասի աշխատակիցներ, մայոր Արա Կիրակոսյանը, մայոր Դերենիկ Բալեյանը և ավագ, վարորդ Արմեն Ալեքսանյանը: Ոստիկանները հեռացվել են անհարիր պահվածքի պատճառով. նրանք մարդ են ծեծել։
Հունիսի 27-ին ալկոհոլի ազդեցության տակ նրանք ծեծի էին ենթարկել Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող Սուրբ Աստվածամայր եկեղեցու պահակին: Հարուցված քրեական գործի շրջանակներում Արա Կիրակոսյանն ու Արմեն Ալեքսանյանը ձերբակալվել են, իսկ Դերենիկ Բալեյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:
Նշենք, որ Ա. Կիրակոսյանը ոստիկանական համակարգում էր 1994թ.-ից, Դ. Բալեյանը` 1985թ.-ից, Ա. Ալեքսանյանը` 1996թ.-ից: