Լրահոս

29.06.2012 10:40


Բակո Սահակյանն ու Էդվարդ Նալբանդյանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր

Բակո Սահակյանն ու Էդվարդ Նալբանդյանը քննարկել են ԼՂ  հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտգործնախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը, քննարկվել են երկու հայկական հանրապետությունների արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:

Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Արցախի արտաքին գերատեսչությունների և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների միջև ավելի ակտիվ և համակարգված աշխատանքը, որը դրականորեն կազդի արտաքին քաղաքականության արդյունավետ իրականացման վրա:

Արցախի նախագահի լրատվական ծառայություն

 

Այս խորագրի վերջին նյութերը