Լրահոս

29.06.2012 10:37


Ստրոս-Կանի կինը նրան տնից վռնդել է

Ստրոս-Կանի կինը նրան տնից վռնդել է

Արժույթի միջազգային հիմնադրամի(ԱՄՀ) նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանի կինը՝ Աննա Սինկլերը,  ամուսնուն տնից վռնդել է։ Այդ մասին հաղորդում է «Closer» պարբերականը։

Ըստ աղբյուրի՝ ամուսինները բաժանվել են մոտ մեկ ամիս առաջ։ Սինկլերը պնդել է, որ Ստրոս-Կանը հեռանա Փարիզի իրենց բնակարանից։

ԱՄՀ նախկին ղեկավարի մտերիմները պատմում են, որ Ստրոս–Կանը բավականին ընկճված վիճակում է։

Հայտնի հեռուստալրագրողն ու ԱՄՀ նախկին ղեկավարը նախորդ տարի նշել են համատեղ կյանքի 21-րդ ամյակը։

Հիշեցնենք, որ Ստրոս-Կանը 2011թ. մայիսին հայտնվեց սկանդալային պատմության կենտրոնում, երբ նրան ձերբակալեցին հյուրանոցի աշխատակցուհուն բռբնաբարելու փորձի կասկածանքով։ Հետագայում գործը կարճվեց, բոլոր մեղադրանքները հանվեցին։ Այդ ամբողջ պատմության ընթացքում Աննա Սինկլերը ամուսնու կողքին էր՝ հնարավոր բոլոր միջոցներով աջակցելով նրան։

Այս խորագրի վերջին նյութերը