Լրահոս

29.06.2012 09:59


ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի պետի տեղակալը մեղադրվում է կաշառք ստանալու համար

ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի պետի տեղակալը մեղադրվում է կաշառք ստանալու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ճանապարհային ոստիկանության` Երևանի հաշվառման-քննական բաժնի պետի տեղակալ Ա. Կյուրեղյանի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Կյուրեղյանը Երևան քաղաքի բնակիչ Ք. Աբրահամյանին վարորդական իրավունքի վկայական տրամադրելու, տեսական և գործնական քննություններն անցնելուն օժանդակելու համար վերջինիս եղբորից` Կ. Աբրահամյանից 2012թ. մայիսի 31-ին պահանջել եւ  հունիսի 1-ին իր աշխատասենյակում կաշառք է ստացել:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործն ուղարկվել է Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Այս խորագրի վերջին նյութերը