Սույն թվականի հունիսի 28-ի` վարորդական վկայականների վերաբերյալ հայտարարության կապակցությամբ Ճանապարհային ոստիկանությունը պարզաբանում է.
Հայտարարության մեջ նշված` գործողության ժամկետի նշում չպարունակող վարորդական վկայականներ ասելով նկատի են առնվում խորհրդային նմուշի, ոչ պլաստիկ քարտի տեսքով վարորդական վկայականները:
Ինչ վերաբերում է պլաստիկ քարտի տեսքով (այդ թվում` ոչ գունավոր նկարով) վարորդական վկայականներին, ապա դրանք պարունակում են գործողության ժամկետի նշում և ենթակա են փոխանակման գործողության ժամկետն ավարտվելուց հետո:
Ճանապարհային ոստիկանությունը պարզաբանում է
Սույն թվականի հունիսի 28-ի` վարորդական վկայականների վերաբերյալ հայտարարության կապակցությամբ Ճանապարհային ոստիկանությունը պարզաբանում է.
ՀՀ ոստիկանություն